բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Այցեր
Կոտայքի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների մասին

31.01.2013

 

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 31-ին կմեկնի Կոտայքի մարզ և հանդիպումներ կունենա Եղվարդի, Նոր Հաճընի, Ձորաղբյուրի, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը նույն օրը նախընտրական հանդիպում կունենա նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուն կայցելի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս» ընկերության ջերմատուն, կծանոթանա ընկերության ընթացիկ աշխատանքներին, զարգացման ծրագրերին և դրա շրջանակներում իրականացվող ջերմոցային նոր տնտեսության շինարարությանը: Սերժ Սարգսյանը Չարենցավանում կայցելի ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերություն, որտեղ նրան կներկայացնեն ընկերության ներդրումային ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու վերազինումից հետո արտադրական հզորությունները: Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Սևանի թիվ 4 հիմնովին վերանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:

 

← Վերադառնալ