բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ելույթներ

15.02.2013 / Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Երևանի հանրահավաքում

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Երևանի հանրահավաքում

Բարի երեկո, Հայաստա՛ն, Բարի երեկո, Երևա՛ն, Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ, որ սատարում եք: Շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալ եմ մեկ ամիս շարունակ ակտիվ աշխատելու, Հայաստանի ողջ տարածքում ծրագրեր, գաղափարներ ու ապագայի պատկերացումներ քննության առնելու համար: Շնորհակալ եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ այս մեծ բանավեճին համբերությամբ հետևելու համար: Շնորհակալ եմ մեր լրագրողներին, որ հիանալի ակտիվությամբ հանրապետության բոլոր անկյուններից լուսաբանեցին թեկնածուների... կարդալ ավելին →

14.02.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Աշտարակ քաղաքում

Սերժ Սարգսյանի ելույթը Աշտարակ քաղաքում

Սիրելի՛ աշտարակցիներ, Մի քանի օրից դուք երկրի Նախագահ եք ընտրելու: Սակայն այս ընտրությունները միայն Նախագահի ընտրություններ չեն: Մեր նոր՝ իր քվեի զորությանը վստահող քաղաքացու ընտրություններ են: Մենք ազգովին ընտրում ենք մեր պետության նոր քաղաքացու կերպարը՝ ակտիվ, իր ուժը գիտակցող, խաբկանքներն ու վհատությունը մերժող, արթուն քաղաքացու կերպարը: Երեք օր անց մենք ընտրելու ենք մեր պետության ապագա քաղաքացու կերպարը: Ում և ինչպես կընտրեք՝ կախված է բացառապես ձեզնից: Ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող... կարդալ ավելին →

13.02.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Գավառ քաղաքում

Սերժ Սարգսյանի ելույթը Գավառ քաղաքում

Շնորհակալ եմ, սիրելի՛ գավառցիներ, Նախ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս Տյառնընդառաջի առթիվ։ Սա լուսավոր տոն է՝ մանավանդ մեր նորապսակների և երիտասարդների համար։ Գիտեմ, որ Տրնդեզը Գավառում ավանդաբար նշվում է առանձնահատուկ շուքով։ Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ համաժողովրդական այս տոնախմբությանը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Չեմ կասկածում, որ Տրնդեզի առթիվ բացվելու են առատ սեղաններ, և Գավառում այսօր իշխելու է բարձր տրամադրությունը։ Նախընտրական այս օրերին ես հանդիպել և շարունակում... կարդալ ավելին →

09.02.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրի քաղաքում

Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրի քաղաքում

 Բարև ձեզ, սիրելի՛ գյումրեցիներ, Շնորհակալ եմ, որ ձմռան այս օրը եկել եք այս հանդիպմանը: Ակնկալում եմ, որ եկել եք ոչ միայն լսելու, այլ նաև սատարելու: Անկեղծ ասած՝ չեմ էլ հիշում, թե Հանրապետության նախագահի կամ դրանից առաջ՝ պետական այլ պաշտոններում, իսկ ավելի առաջ՝ ուսանողական տարիներին, քանի անգամ եմ հյուրընկալվել ձեզ: Հյուրընկալվել, այս դեպքում, բառի ամենաուղիղ իմաստով: Ինչ առիթով, ինչ օրակարգով էլ նման այցելությունները լինեն, խոստովանում եմ, երկու բան Գյումրիից ինձ հետ միշտ տարել... կարդալ ավելին →

07.02.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Արաբկիր համայնքում

Սերժ Սարգսյանի ելույթը Արաբկիր համայնքում

Սիրելի՛ արաբկիրցիներ, բարև ձեզ: Ուրախ եմ այս հանդիպման համար: Նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և հետզհետե ավելանում է այն բնական լարվածությունը, որը բնորոշ է բոլոր ընտրություններին: Նախընտրական արշավն անցնում է բավականին լուրջ գաղափարական մրցակցության պայմաններում, բայց հրաշալի է, որ այն չի վերածվում կենաց ու մահվան կռվի: Մենք ականատեսն ենք եղել այդպիսի նախընտրական իրավիճակի, և ես չէի ցանկանա, որ ընդհանրապես մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը: Ընտրությունները... կարդալ ավելին →

04.02.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում

Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում

  Բարև ձեզ, Սիրելի՛ արտաշատցիներ, Շատ շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք: Անկեղծորեն եմ ասում, ես չեմ համարում, որ դուք պարտավոր էիք այսօր գալ այստեղ: Ես էի պարտավոր գալ այս նույն հրապարակ, և ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ ձեզնից խնդրել վստահության քվե, որպեսզի կարողանամ շարունակել իրականացնել կարևոր ծրագրեր մեր երկրի զարգացման համար: Մենք շարունակում ենք մեր նախընտրական հանդիպումները և շարունակում ենք մեր ժողովրդի դատին ներկայացնել մեր ծրագրերը: Ծրագրեր, որոնք մշակված են... կարդալ ավելին →

30.01.2013 / Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձոր քաղաքում

Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձոր քաղաքում

  Բարև ձե՛զ, սիրելի վանաձորցիներ, Ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ լսելու, հուսով եմ, նաև սատարելու: Հայաստանում նախագահական ընտրարշավը շարունակվում է, և թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաև գործող նախագահն եմ: Դուք ինձ նոր չեք ճանաչում, և իմ քաղաքական կենսագրությունը ձեր աչքի առաջ է եղել: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մենք... կարդալ ավելին →

24.01.2013 / Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

  Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն... կարդալ ավելին →

23.01.2013 / Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Կապանում

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Կապանում

 Սիրելի՛ կապանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հինգ տարի առաջ ես այստեղ էի և ձեզնից վստահության քվե էի հայցում: Այսօր կրկին ձեզ մոտ եմ՝ հաշվետվություն տալու արածի համար և ներկայացնելու այն անելիքները, որոնց շնորհիվ մեր երկիրը դառնալու է ավելի ապահով և ավելի մրցունակ: Իմ նախընտրական ծրագիրն ընդգրկում է քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պետության և հասարակության զարգացման համար և որոնք ներառում են մեր կյանքի բոլոր ոլորտները: Կապանը Հայաստանի այն բնակավայրերից է, որն Արցախյան... կարդալ ավելին →

21.01.2013 / ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

    Սիրելի՛ բարեկամներ, Սիրելի՛ երիտասարդներ, Մենք սկսում ենք նախընտրական պայքարը: Այս գեղեցիկ հոլովակի խորհրդի ներքո մոտ մեկ ամիս շրջելու ենք հանրապետության քաղաքներով ու գյուղերով, հնարավորության սահմաններում հասնելու ենք բոլոր քաղաքներ, համայնքներ, թաղեր կամ բակեր: Մեծ աշխատանք է սպասվում մեզ բոլորիս: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ ծանր աշխատանք են կատարելու` գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և ապահով Հայաստանի նպատակադրումը մեր... կարդալ ավելին →