բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ

24.01.2013 / Նախընտրական հանդիպումներ Վայոց ձորի մարզում

Նախընտրական հանդիպումներ Վայոց ձորի մարզում

Սերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է նախընտրական հանդիպումները: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը և խոսել հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին: Մարզի Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների,... կարդալ ավելին →

23.01.2013 / Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Սյունիքի մարզում

Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Սյունիքի մարզում

 «Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. «Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի»: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա «Ապահով Հայաստանի» պարտադիր պայմանն է: Այս պատվիրանը մենք կյանքի ենք կոչել և շարունակում ենք սրբությամբ հետևել դրան: Բայց այսօր, ցավոք, արդիական է հնչում նաև մեծ գործչի 5-րդ պատգամը. «Ո՛չ մի... կարդալ ավելին →

22.01.2013 / Նախընտրական հանդիպումներ Սյունիքի մարզի ընտրողների հետ

Նախընտրական հանդիպումներ Սյունիքի մարզի ընտրողների հետ

Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել է Սյունիքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ընտրողների հետ: Սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ նախորդ հանդիպումից դեռևս մեկ տարի էլ չի անցել, Սերժ Սարգսյանը կարևորել է անմիջականորեն տեղում ճշտելը, թե անցած այդ ժամանակահատվածում որքանո՞վ է մարդկանց պահանջներին, ծրագրերին, կարծիքներին համահունչ աշխատել, որքանո՞վ այդ պահանջներն արտահայտած մարդկանց հետ համաքայլ է ընթանում,... կարդալ ավելին →

21.01.2013 / Հանդիպում Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ

Հանդիպում Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանն ավանցիներին առաջարկել է հանդիպումն անցկացնել երկխոսության ձևաչափով՝ առավելապես անդրադառնալով ներկաներին հետաքրքրող հարցերին, նկատի առնելով, որ իր ողջ գործունեությունը մշտապես եղել է նրանց աչքի առջև: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մինչ հարցուպատասխանը հանգամանորեն խոսել է արդարության և հասարակության մեջ դրա ընկալման կարևորության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ իր համոզմամբ,... կարդալ ավելին →

21.01.2013 / Մեկնարկեց Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավն այսօր մեկնարկել է իրեն սատարող ակտիվիստների հետ հանդիպմամբ։ Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի պրեմիերան: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է երգի ստեղծման պատմությունը, բեմահարթակ է հրավիրվել հեղինակը` կոմպոզիտոր-իրավաբան Ալբերտ Աբգարյանը, ով ընդգծել է, որ իր ստեղծագործությունը, որն իր համար անակնկալ ձևով դարձել է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի երգը և ուղեկցելու է... կարդալ ավելին →

21.01.2013 / «Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է». կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյան

«Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է». կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյան

Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է: Այսինքն, իմ սկիզբն է և վերջը: Իմ արմատներն են Հայրենիքում և իմ սերունդներն են լինելու Հայրենիքում: Սա՛ է ինձ համար Հայրենիքի գաղափարախոսությունը, որի համար պետք է անել բացառապես ամեն ինչ: Այս ստեղծագործությունը կոնկրետ Հայրենիքի նկատմամբ տածածս զգացմունքների, վերաբերմունքի արդյունք է:  Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Հետո, ավելի ուշ, ես որոշեցի իմ երախտագիտությունը հայտնել նրան երգի տեսքով: Երգ՝ Հայրենիքի մասին: Դա... կարդալ ավելին →