բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ

06.02.2013 / Նախընտրական հանդիպումներ Արմավիրի մարզում

Նախընտրական հանդիպումներ Արմավիրի մարզում

Սերժ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները հանրապետության մարզերում: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի ընտրողների հետ: «Այսօր մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում ի լուր բոլորի հայտարարում եմ, որ իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու: Ձեր քվեի ուժով լինելու եմ մեր երկրի բոլոր քաղաքացիների Նախագահը: Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ նաև մեր ընդդիմախոսների, մեզ քննադատողների... կարդալ ավելին →

05.02.2013 / Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում

Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը և անցած տարիներին իրականացված աշխատանքները՝ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրեր հետո որոշում է կայացնելու և քվեարկության ճանապարհով արտահայտելու է իր դիրքորոշումը՝ ընտրելով ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին: Քաղաքական գործչի անվան դիմաց նշում կատարելով, ըստ Սերժ Սարգսյանի, քաղաքացին ընտրելու է քաղաքական ծրագիր, Հայաստանի ապագայի... կարդալ ավելին →

04.02.2013 / Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում

Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում

Սերժ Սարգսյանն այսօր շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ հանդիպումներ ունենալով Արարատի մարզի Մասիսի, Վեդիի, Արարատի, Արտաշատի ընտրողների հետ: Մարզի մեծ ու փոքր համայնքներում ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, ապահով Հայաստանի մասին իր գլխավորած քաղաքական թիմի պատկերացումներն ու լսել հանդիպման մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Արարատում նախընտրական առաջին հանդիպման ելույթից առաջ Սերժ... կարդալ ավելին →

01.02.2013 / Շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը

Շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:   կարդալ ավելին →

31.01.2013 / Հանդիպումներ Կոտայքի մարզում և Սևան քաղաքում

Հանդիպումներ Կոտայքի մարզում և Սևան քաղաքում

  «Մենք կառուցում ենք ապահով տուն մեր զավակների համար, որ նրանք չբռնեն օտարության ճամփան: Մենք կառուցում ենք ապահով հայրենական տուն, որ գնացածները վերադառնալու տեղ և ցանկություն ունենան: Ապահով հայրենի տուն, որտեղ մարդը լիարժեքորեն կարողանա վայելել հարազատ միջավայրում ապրելու և արարելու երջանկությունը»,-Կոտայքի մարզում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա իր ընտրարշավն այս մարզում սկսել է Եղվարդից, որտեղ ևս խոսել է... կարդալ ավելին →

30.01.2013 / Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում

Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում

  Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզում շարունակել է իր նախընտրական հանդիպումները: ՀՀ նախագահի թեկնածուն մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելուց բացի, երկխոսության ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ պատասխանել է ընտրողների բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները, ակնկալիքները, մտահոգություններն ու կարծիքները: Ստեփանավանում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին, որտեղ նա եղել... կարդալ ավելին →

29.01.2013 / Նախընտրական հանդիպումները Տավուշի և Լոռու մարզերում

Նախընտրական հանդիպումները Տավուշի և Լոռու մարզերում

«Սահմանն ամուր և պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորով, մեր սպայով, այսինքն՝ մարդկանցով: Իհարկե, կարևոր են նաև պաշտպանական կառույցները, կարևոր է սպառազինությունը, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը, որովհետև թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է: Մեր սահմանները պահող թիվ մեկ՝ ամենակարևոր գործոնն է մեր ժողովրդի ու,... կարդալ ավելին →

26.01.2013 / Հանդիպումներ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Հանդիպումներ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: ՀՀ նախագահի թեկնածուն, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով՝ խոսել առկա... կարդալ ավելին →

25.01.2013 / Հանդիպում Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ

Հանդիպում Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ

«Տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը պետք է վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի և շոշափելի: Հետևողականորեն զարգանալու և արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսության մեջ»,- մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ... կարդալ ավելին →

25.01.2013 / Հանդիպում ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Հանդիպում ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող... կարդալ ավելին →