բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ

20.02.2013 / ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Նախագահ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և լիահույս եմ, որ անձամբ կշնորհավորեմ նրան մարտի 14-ին կայանալիք ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովի ժամանակ: Նաև... կարդալ ավելին →

19.02.2013 / «Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը»

«Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը»

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին և ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով. «Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին: Ես... կարդալ ավելին →

18.02.2013 / Սերժ Սարգսյանը քվեարկել է թիվ 9/11 ընտրատեղամասում

Սերժ Սարգսյանը քվեարկել է թիվ 9/11 ընտրատեղամասում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սերժ Սարգսյանն ասել է. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»: Մեկ այլ հարցի, թե ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշել է,... կարդալ ավելին →

16.02.2013 / Նախընտրական հանդիպում Կենտրոն վարչական շրջանում

Նախընտրական հանդիպում Կենտրոն վարչական շրջանում

Քարոզարշավի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ: Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովուրդների ու պետությունների համար զարգացման ճանապարհների ընտրության մասին, առանձնացրել քաղաքակիրթ երկրների ընտրած՝ սահմանադրական ճանապարհի առավելությունները: «Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը և... կարդալ ավելին →

14.02.2013 / Նախընտրական հանդիպումներ Արագածոտնի մարզում

Նախընտրական հանդիպումներ Արագածոտնի մարզում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով ավարտեց հանրապետության մարզերում քարոզարշավը, որը մեկնարկել էր Սյունիքից և նախընտրական ժամանակահատվածում ընդգրկել բոլոր մարզերը՝ վաթսունից ավելի գյուղական ու քաղաքային համայնքներ: Սերժ Սարգսյանն այսօրվա հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից, անգամ ուրիշների սպասածից ավելին է ստանձնել... կարդալ ավելին →

13.02.2013 / Նախընտրական հանդիպումներ Գեղարքունիքի մարզում

Նախընտրական հանդիպումներ Գեղարքունիքի մարզում

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ: Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման և տնտեսական աճն անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրա արդյունքում մարդկանց զբաղվածության խնդրի լուծման, բարեկեցության ապահովման մասին՝ ընդգծելով, որ այդ ամենին հասնելու համար... կարդալ ավելին →

12.02.2013 / Հանդիպումներ Նորք-Մարաշում, Նոր Նորքում և Աջափնյակում

Հանդիպումներ Նորք-Մարաշում, Նոր Նորքում և Աջափնյակում

Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի՝ «Ապահով Հայաստան»-ի դրույթներն ու ինչպես հանրապետության բազմաթիվ բնակավայրերում մինչ այժմ ունեցած հանդիպումների ժամանակ՝ պատասխանել է ընտրողներին հետաքրքրող հարցերին: Նկատի առնելով, որ այս օրերին նշվում է Արցախյան շարժման 25-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթներում առանձնահատուկ շեշտադրում է կատարել այդ դրույթներից՝... կարդալ ավելին →

11.02.2013 / Հանդիպումներ Նուբարաշենում և Էրեբունիում

Հանդիպումներ Նուբարաշենում և Էրեբունիում

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում: Նուբարաշենցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ընդամենը օրեր հետո կայանալիք նախագահական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը ցավով է նշել, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չարախոսելով փորձում են վարկաբեկել ընտրությունները: ՀՀ նախագահի թեկնածուն վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն իրեն բնորոշ իմաստությամբ, ինչպես մինչ այժմ է վարվել,... կարդալ ավելին →

09.02.2013 / Հանդիպումներ Արագածոտնի և Շիրակի մարզերում

Հանդիպումներ Արագածոտնի և Շիրակի մարզերում

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզի Թաթուլ, Թալին, ինչպես նաև եզդիաբնակ մի շարք գյուղական համայանքների ընտրողների հետ: Շիրակի մարզում ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Արթիկ քաղաքի, Թորոսգյուղում՝ Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջանների ներկայացուցիչների և Գյումրու թատերական հրապարակում՝ Արթիկի, Անիի, Ախուրյանի տարածաշրջանների ընտրողների հետ: ... կարդալ ավելին →

08.02.2013 / Նախընտրական հանդիպում Քանաքեռ-Զեյթուն համայնքում

Նախընտրական հանդիպում Քանաքեռ-Զեյթուն համայնքում

«…Ապահով Հայաստանի հենասյունն ապահով ընտանիքն է, իսկ ապահով կարող է լինել միայն առողջ ընտանիքը։ Ահա մեր գլխավոր նպատակադրումներից մեկը, որն իր մեջ շատ բան է ներառում»,-այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի թեկնածուն այդ համատեքստում խոսել է առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին, ընդգծել, որ դրանք արդեն ընթացքի մեջ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այդ անելիքները, Սերժ Սարգսյանի հավաստմամբ,... կարդալ ավելին →