բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Դեպի ապահով Հայաստան` Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ

Վերջին տարիների ընթացքում սփյուռքի հետ գործակցությունը բարձրացվեց նոր մակարդակի: Մեր համատեղ ներուժը, համայն հայության համախմբվածության ու համագործակցության հարյուրավոր օրինակները բազմապատկել են մեր մրցակցային առավելությունները: Միաժամանակ, առկա արդյունքները չեն արտացոլում մեր հավաքական հնարավորությունների ողջ բազմազանությունն ու խորությունը:

Հայաստան-սփյուռք գործակցությունը դինամիկ զարգանում է: Շարունակում են կարևոր նշանակություն ունենալ սփյուռքի կառույցների հետ համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, Հայաստան-սփյուռք փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ապահովումը, փոխներգրավման գործուն մեխանիզմների ստեղծումը, երկքաղաքացիության ինստիտուտի հետագա զարգացումը:

Առաջիկա տարիներին կմշակվեն համագործակցության նոր ձևաչափեր։ Առաջնային են համարվելու սփյուռքահայ երիտասարդներին կրթության նպատակով տրամադրվող կրթաթոշակների նպատակաուղղված ավելացումը, սփյուռքի կրթօջախների հետ փոխգործակցության ծրագրերի ընդլայնումը, հայագիտության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը։ Աշխարհասփյուռ հայության հետ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներն առավել շոշափելի կդառնան մոտ ապագայում։

Հայաստան վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում սիրիահայերի համար, պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները Հայրենիքում նրանց ինտեգրումն արագացնելու նպատակով: