բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին

Հայաստանի ներգրավումը միջազգային հարաբերություններում այսօր ավելի ընդգրկուն է և դինամիկ, քան երբևէ: Զարգանում է մեր բազմակողմ և երկկողմ միջազգային համագործակցությունը: Կայունանում են մեր միջազգային գործունեության իրավական հիմքերը: Հայաստանը հարաբերություններ է զարգացնում աշխարհի բոլոր առաջատար պետությունների և ուժային կենտրոնների հետ: Ավելի ու ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում պետության շահերը ներկայացնելու, մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և մեր հայրենակիցների ներգրավումն ապահովելու համար:

Մեր մշտական ուշադրության կենտրոնում են լինելու՝

Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել և նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող ու մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը՝ նախևառաջ օգտագործելով միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությամբ ընձեռվող հնարավորությունները: Մենք հավատարիմ ենք մնալու մեր կողմից որդեգրված գործընկերության և համագործակցության ոգուն: Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակելու է մնալ վստահելի և կանխատեսելի գործընկեր:

Առավել մեծ ուշադրություն ենք կենտրոնացնելու այն խնդիրներին, որոնք ապահովելու են ՀՀ քաղաքացիների պաշտպանվածությունն աշխարհի բոլոր երկրներում:

Ուշադրության կենտրոնում են մնալու արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության, արտաքին ներդրումների և նոր տեխնոլոգիաների ու հմտությունների ներմուծման հարցերը: Այս խնդիրների լուծման գործում առավելագույն ներգրավվածություն են ունենալու մեր դեսպանատներն ու ներկայացուցչությունները:

2015 թվականն աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, սփյուռքի և ամբողջ մարդկության համար պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրատեսակ հանգրվան: Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում` լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով: