բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը. Հայոց բանակ

Հարավային Կովկասում խաղաղության պահպանումն ու մեր պետության նկատմամբ ռազմական արկածախնդրության կասեցումը կախված են մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:

Շարունակելու ենք ամրապնդել զինվորական պարտադիր ծառայության ինստիտուտի հանդեպ վստահությունը՝ անվտանգության, սոցիալական և կրթական պայմանների հետևողական բարելավման միջոցով: Պետությունը ժամկետային զինծառայությունից զորացրվողների համար ապահովելու է աշխատանքի և արտոնյալ ուսման հնարավորություններ: Անվտանգության ընդգրկուն միջոցառումները նպատակաուղղված են լինելու տնտեսական, սոցիալական, գիտակրթական, միջազգային համագործակցության, հոգևոր, տեղեկատվական և առհասարակ անվտանգությանն առնչվող այլ ոլորտների զարգացման ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր, որոնց հետագա կատարելագործման և ամրապնդման համար առաջիկա 5 տարվա ընթացքում հասնելու ենք նրան, որ՝